10:22 | 17.11.10 | Նորություններ | 3149
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացրել է Երեւանում բացված «Կրթություն եւ կարիերա EXPO 2010» ցուցահանդեսում:
Ցուցահանդեսի բացմանը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ ընկերության մշակած կարիերայի զարգացման համապարփակ ծրագիրն ուսանողներին օգնում է համատեղել տեսական եւ գործնական գիտելիքները` դրանք կիրառելով հեռահաղորդակցության ոլորտում:
«Կրթական համակարգին ձեռք մեկնելը հավասարազոր է մեր երկրի ապագային աջակցելուն»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը: