«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
16:12 | 16.11.10 | Նորություններ | 2857
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը իրավաբանական անձանց առաջարկում է USB-մոդեմներ 0 դրամով:
Առաջարկը գործում է շարժական ինտերնետի «Գիշերային» կամ «Անսահմանափակ» սակագնային պլանից օգտվելու տարեկան պայմանագիր կնքող հաճախորդների համար:
«Ժամանակակից բիզնես-միջավայրում շատ ընկերությունների աշխատակիցներից հաճախ պահանջվում է տեղաշարժվելիս ունենալ ինտերնետ-հասանելիություն: Ունիվերսալ օպերատորի նոր առաջարկի շնորհիվ իրավաբանական անձիք կարող են միանալ Beeline անլար շարժական ինտերնետին եւ ստանալ USB-մոդեմ շահավետ պայմաններով»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: