15:24 | 15.11.10 | Նորություններ | 4380
Երեւան/Մեդիամաքս/. «Idram» ընկերությունը հաղթող է ճանաչվել GITI-2010 տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարական տարածաշրջանային կոնֆերանսում` «Լավագույն համալիր բիզնես-լուծում» անվանակարգում:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Idram» ընկերությունում, նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում կայացած GITI-2010 կոնֆերանսին մասնակցել են հայաստանյան 18 IT-ընկերություններ:
14 անվանակարգերից 5-ում մրցանակների են արժանացել հայաստանյան ընկերությունները:
EKENG ընկերությունը հաղթող է ճանաչվել «Լավագույն IT-նախագծի առաջարկ» անվանակարգում, «X-TECH»-ը` «Լավագույն մուլտիմեդիա լուծում», «LimeTech»-ը` «Տարվա լավագույն ինտեգրատոր», «Essential Solutions»-ը` «Լավագույն B2B լուծում» եւ «Idram»-ը` «Լավագույն համալիր բիզնես լուծում» անվանակարգում: