15:18 | 12.11.10 | Նորություններ | 3076

    «ԱրմենՏել»-ում մեծարել են պատանի երաժիշտներին

    Երեւան/Մեդիամաքս/. Այսօր «ԱրմենՏել» ընկերությունում մեծարել են Հայաստանի Մանկական կամերային նվագախմբի պատանի երաժիշտներին` Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթ» միջազգային փառատոնի հաղթողներին:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, շնորհավորելով երաժիշտներին` «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է, որ Beeline-ը ակտիվ օժանդակություն է ցուցաբերում նվագախմբի գործունեությանը եւ մասնակի ֆինանսավորել է երաժշտական խմբի մասնակցությունը մրցույթին:

    «Մեզ դեռեւս բազմաթիվ պարգեւներ են սպասվում միջազգային բեմում, դուք դարձել եք ամբողջ Հայաստանի պարծանքը»,- ասել է Անուշ Բեղլոյանը:

    «ԱրմենՏել»-ը ամեն ամիս Մանկական կամերային նվագախմբին հատկացնում է 1,5 մլն դրամ շենքի վարձակալության եւ երաժիշտներին կրթաթոշակ վճարելու նպատակով: