13:04 | 10.11.10 | Նորություններ | 3257
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) բանակցում է կարգավորչի հետ չորրորդ սերնդի ցանցի (4G) կառուցման համար անհրաժեշտ հաճախականությունների տրամադրման ուղղությամբ:
Ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն այսօր հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերին «Վիմպելկոմ»-ը Ղազախստանում գործարկել է 4G ցանց LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի հիման վրա:
Նրա խոսքերով, «ԱրմենՏել»-ը մտադիր է օգտագործել ԱՊՀ երկրներում «Վիմպելկոմ»-ի ձեռքբերած փորձը` ապագայում LTE տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով: