11:07 | 10.11.10 | Նորություններ | 3512

    «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը հպարտանում է Հայաստանի մանկական կամերային նվագախմբի հաղթանակով

    Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի մանկական կամերային նվագախումբը Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթ» միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է Գրան-պրիի եւ առաջին մրցանակի:

    Մանկական նվագախումբը ձեւավորվել էր մեկ տարի առաջ ՀՀ մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ:

    «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հիացմունք է հայտնել պատանի երաժիշտների հաղթանակի կապակցությամբ:

    «Նման նախագծի անհրաժեշտությունն ու կարեւորությունն ակնհայտ էր. չէ՞ որ մեր երեխաները տաղանդավոր են, եւ մեզ` մեծերիս, անհրաժեշտ է օգնել ու օժանդակել իրենց երազանքները կյանքի կոչելու նրանց ձգտումը»,- ասել է նա: