15:53 | 08.11.10 | Նորություններ | 2779

Orange-ը գործարկել է «Իմ նոր համարը» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր գործարկել է «Իմ նոր համարը» ծառայությունը:

Ծառայության բաժանորդները SMS հաղորդագրությամբ կտեղեկանան իրենց հին համարին (ոչ Orange-ի համար) կատարված բոլոր զանգերի մասին: Ըստ բաժանորդի ցանկության, ծառայությունն ավտոմատ կերպով կհայտնի զանգահարողներին իր նոր Orange-ի համարը:

Ծառայության ակտիվացումն ու օգտագործումն անվճար է ինչպես նոր Orange համարի, այնպես էլ հին համարի համար: Այն կարելի է ակտիվացնել, միայն եթե բաժանորդի երկու համարներն էլ ակտիվ են: Ծառայությունը կգործի 3 ամիս, որից հետո անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ակտիվացնել այն անվճար:

Ծառայության ակտիվացման մանրամասները հասանելի են այստեղ.

http://www.orangearmenia.am/mobile/my-new-number/: