16:53 | 05.11.10 | Նորություններ | 3126
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը փոփոխություններ է կատարել «ԵՍ» սակագնային պլանում:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այսուհետ «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներ կարող են դառնալ ոչ միայն ուսանողները, այլեւ 23 տարեկանից փոքր անձինք: Բացի դրանից, այժմ ուսանողները կարող են «ԵՍ» սակագնային պլանի քարտ ձեռք բերել առանց ուսանողական տոմս ներկայացնելու: