12:32 | 26.10.10 | Նորություններ | 2906

Հայաստանում լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվը գերազանցել է 160 հազարը

Երեւան/Մեդիամաքս/. 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի սպառողների թիվը գերազանցել է 160 հազարը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը: Նրա խոսքերով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմում էր 72 հազար:
 
Սամվել Արաբաջյանը ներկայացրել է նաեւ արտաքին թրաֆիքի տվյալները, հայտնելով, որ երեք տարվա ընթացքում այն ավելացել է 115 Մբիթ/վրկ-ից մինչեւ 7800 Մբիթ/վրկ: