11:50 | 25.10.10 | Նորություններ | 3035

    «ԱրմենՏել»-ը շարունակում է կարգավորչի հետ քննարկել Հայաստանում համակցված լուծումների ներդրման հեռանկարները

    Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ) շարունակում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ քննարկել Հայաստանում համակցված բջջային-ֆիքսված լուծումների ներդրման հեռանկարները:

    Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

    Նա հիշեցրել է, որ հայաստանյան օրենսդրությունը սահմանափակում է համակցված ծառայությունների ներդրումը:

    Իգոր Կլիմկոն հույս է հայտնել, որ բանակցությունները կունենան դրական ելք, եւ 2011թ. կարձանագրվի որոշակի առաջընթաց: