12:58 | 11.10.10 | Նորություններ | 4628

Telcell-ի միջոցով կարելի է վճարել Arminco.net-ի, U!Com-ի եւ FastNet-ի ծառայությունները

Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը այսօր հայտարարել է երեք ինտերնետ-պրովայդերների միացման մասին:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, այսուհետ Telcell-ի միջոցով կարելի է վճարումներ կատարել «Արմինկո.նետ» ՓԲԸ (Arminco.net ինտերնետ-պրովայդեր), «Յու-Քոմ» ՍՊԸ (U!Com ինտերնետ-պրովայդեր) եւ «Բիոնետ» ՍՊԸ (FastNet ինտերնետ-պրովայդեր) ծառայությունների դիմաց:

Վճարման նվազագույն գումարը կազմում է 100 դրամ, առավելագույնը` 60 000 դրամ:

Վճարողից միջնորդավճար չի գանձվում:

Օպերատորների «կոճակները» գտնվում են «Ինտերնետ եւ IP հեռախոսակապ» բաժնում, U!Com օպերատորը ներկայացված է նաեւ «Հեռուստատեսություն եւ զվարճանք» եւ «Կոմունալ վճարումներ» բաժիններում: