15:23 | 08.10.10 | Նորություններ | 4391

«ԱրմենՏել»-ը համակարգիչներ է նվիրել Արարատի մարզի 5 գյուղական դպրոցներին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) համակարգիչներ է նվիրել Արարատի մարզի հինգ գյուղական դպրոցներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, համակարգիչների հանձնման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Արարատի մարզպետարանում:

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ միջոցառումն ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականության մի մասն է, որն  ուղղված է երեխաների եւ երիտասարդների կրթությանն աջակցելուն` «Վառ ապագա Belline-ի հետ» կարգախոսի ներքո:

«Համոզված եմ, որ գյուղական համայնքներում կրթության որակի բարձրացումը կնպաստի ամբողջ երկրի համաչափ եւ կայուն զարգացմանը»,- նշել է Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «ԱրմենՏել»-ն իրականացնում է նաեւ ՀՀ դպրոցներն ինտերնետային կապով ապահովելու ծրագիրը եւ աջակցում է կրթական հաստատությունների համար միասնական ցանցի ստեղծմանը: