13:12 | 02.08.10 | Նորություններ | 3214

Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ Orange Գոտու երկրներում

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն իր բաժանորդներին առաջարկում  է «Orange Գոտու» երկրներում զանգահարել եւ զանգեր ընդունել 250 դրամ/րոպե սակագնով:

«Orange Գոտում» գտնվող բոլոր երկրներում ելքային կարճ հաղորդագրության արժեքն է 200 դրամ, իսկ մուտքային SMS-ներն անվճար են:

«Orange Գոտին» միավորում է եվրոպական մի շարք երկրներ, որտեղ գործում է Ֆրանս Տելեկոմը: Դրանք են` Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Ռումինիա, Մոլդովա, Լյուքսեմբուրգ, որտեղ բաժանորդները կարող են միանալ տեղական Orange ցանցին, եւ Բելգիա, որտեղ Ֆրանս Տելեկոմը գործում է Mobistar ապրանքանիշի ներքո: