15:31 | 29.07.10 | Նորություններ | 3553

Ամեն շաբաթ Orange-ը մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում ՀՀ տարբեր մարզերում

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն շարունակում է ընդլայնել իր ծածկույթը:

«Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում: Ամեն շաբաթ Orange-ը մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում Հայաստանի տարբեր մարզերում:

Orange-ի ծածկույթով ամբողջությամբ ապահովված է դեպի Իրան տանող մայրուղին:

«Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը, որը  2010թ. վերջի  կհասնի մոտ 95%-ի», - նշեցին ընկերությունում: