13:15 | 27.07.10 | Նորություններ | 3081
Երեւան /Մեդիամաքս/. Հեռահաղորդակցության ոլորտի 2 ընկերություններ ընդգրկվել են 2010 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկի առաջին հնգյակում:
Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) վճարած հարկերի ծավալով զբաղեցրել է 3-րդ տեղը: Ընկերության կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ. 278 մլն. 788.1 հազ. դրամ:
4-րդ տեղում է “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ-ն («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքանիշ), որը վճարել է 7 մլրդ. 270 մլն. 723.7 հազ. դրամի հարկեր:
Առաջին կիսամյակի արդյունքներով “Օրանժ Արմենիա” ՓԲԸ-ն զբաղեցնում է 11-րդ տեղը` վճարելով 2 մլրդ 829 մլն 48.6 հազ. դրամի հարկեր:
79-րդ տեղում է GNC Alfa-ն (427 մլն 667.1 հազ. դրամ), 112-րդն է Fibernet Communication-ը (316 մլն 120.5 հազ. դրամ):