13:56 | 09.07.10 | Նորություններ | 3306

“Մեգա Պանտերան” գործարկեց իր պաշտոնական կայքը

Երեւան /Մեդիամաքս/. “Մեգա Պանտերա” ՍՊԸ-ն (ապրանքանիշը MegaPay) այսօր հայտնել է www.Megapay.am պաշտոնական կայքի գործարկման մասին:

Կայքում ներկայացված է ընկերության մասին ամփոփ տեղեկատվություն, ընկերության առաքելությունը, սպասարկվող ընկերությունների և նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակները, համագործակցության առաջարկներ, վճարումների կատարման ուղեցույց, հաճախորդների իրավունքները եւ այլն:

“Մենք մեծ ոգևորությամբ հայտնում ենք մեր պաշտոնական կայքի գործարկման մասին: Կայքի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել մեր համակարգից օգտվող հաճախորդների կարծիքները եւ առաջարկությունները: Արվել է ամեն ինչ, որպեսզի ընկերության գործունեությունը հանրության համար լինի հասկանալի և թափանցիկ” - նշեց ընկերության առևտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: