17:45 | 29.06.10 | Նորություններ | 3308
Երեւան /Մեդիամաքս/. Orange-ն այսօր հանդես է եկել հստակեցմամբ` իր “Արագ բեռնում” ծառայության վերաբերյալ:
“2010թ. հունիսի 18-ին Orange-ի կողմից տարածված “Արագ բեռնում” ծառայության և Հայաստանում HSUPA տեխնոլոգիաների ներդրման մասին մամլո հաղորդագրության շուրջ ընկերությունում ստացվել են բազմաթիվ հարցումներ:
Քանի որ այդ հաղորդագրությունը մի շարք թյուրըմբռնումների տեղիք էր տվել`ընկերությունը ցանկանում է կատարել հստակեցումներ:
Orange-ն ընդունում է այն փաստը, որ HSUPA տեխնոլոգիայով համալրված ցանց Հայաստանում գոյություն ունեցել է նախքան Orange-ի մեկնարկը Հայաստանում: Սակայն Orange-ը նշում է, որ այսօր միակ օպերատորն է Հայաստանում, որն իր գերարագ ինտերնետի բաժանորդներին առաջարկում է HSUPA տեխնոլոգիաների հետ համատեղելի գերարագ ինտերնետի մոդեմներ (Ինտերնետ Հիմա և Ֆլայբոքս), որոնք թույլ են տալիս մինչև 2 Մբ/վ վերբեռնում HSUPA տեխնոլոգիաներով համալրված իր ամբողջ 3G+ ցանցում”, - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: