15:04 | 24.05.10 | Նորություններ | 3193
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր Երեւանում պարգեւատրել է բջջային գրագիտության թեմայով դպրոցական շարադրությունների մրցույթի հաղթողներին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, լավագույն շարադրությունների մրցույթը հայտարարվել էր Beeline-ի, «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից 493 մայրաքաղաքային եւ մարզային դպրոցներում կազմակերպված բջջային գրագիտության վերաբերյալ բաց դասերի արդյունքում:
Մրցույթին մասնակցության էր ներկայացվել 2171 շարադրություն, որոնցից լավագույնների հեղինակներին, ինչպես նաեւ նրանց ուսուցիչներին եւ dp8wci տնօրեններին հանձնվեցին նվերներ Beeline-ի կողմից:
Իգոր Կլիմկոյի խոսքերով, «ԱրմենՏել»-ը, հավատարիմ մնալով կրթական ծրագրերին օժանդակելու ռազմավարությանը, կշարունակի աջակցել երեխաների եւ պատանիների իրազեկման բարձրացման ծրագրերին` ուղղված կապի տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը: