11:09 | 20.05.10 | Նորություններ | 3581
Երեւան/Մեդիամաքս/. «Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում «MegaPay» ապրանքանիշի ներքո, ազդարարել է Cross.am ընկերության` ֆիքսված կապի նոր օպերատորի օգտին վճարումներ ընդունելու մեկնարկը:
«Օրեցօր ավելանում է ակնթարթային վճարումների մեր համակարգի միջոցով իրականացվող վճարումների քանակը, ինչի արդյունքում աճում է մեր ծառայությունների պահանջարկը: Հաշվի առնելով դա` մենք մեզ պարտավորված ենք զգում մեր հաճախորդների առջեւ եւ մշտապես ընդլայնում ենք մեր ծառայությունների տեսականին»,- Մեդիամաքս-ին ասել է «Մեգա Պանտերա» ընկերության տնօրեն Սուրեն Ստեփանյանը:
«MegaPay» ակնթարթային վճարումների համակարգի միջոցով կարելի է կատարել վճարումներ ավելի քան 20 հայաստանյան և ԱՊՀ երկրների ծառայություն մատուցող օպերատորների օգտին` բջջային և ֆիքսված կապ, կոմունալ ծառայություններ, արբանյակային և կաբելային հեռուստատեսություն, բուքմեքերական ծառայություններ, Ինտերնետ, ԻՊ-հեռախոսակապ, վճարային համակարգեր և այլն: Բոլոր տեսակի վճարումները կատարվում են 0% միջնորդավճարով: