12:38 | 19.05.10 | Նորություններ | 2649

ADC-ի ղեկավարը կոչ է արել բաժանորդներին աջակցել ընկերությա զարգացմանը

Երեւան /Մեդիամաքս/. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ինտերնետ-պրովայդերի գլխավոր տնօրեն Ռուսլան Ֆիլատովն այսօր դիմել է բաժանորդներին եւ նշել, որ ակնկալում է նրանց աջակցությունը “ընկերության շարունակական զարգացումը խթանելու եւ ծառայությունների մատուցման գործընթացը կատարելագործելու համար”։

“Երախտապարտ կլինեմ ցանակացած գնահատականի՝ քննադատության, նկատառումների, պահանջների արտահայտման համար։ Խնդրում եմ իրազեկել ինձ մեր ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած անհարմարության մասին։ Նման տեղեկատվությունը մեզ անհրաժեշտ է ADC-ի գործունեության արդյունավետության գնահատման համար, ինչը հավաստիացնում եմ՝ որևէ կերպ չի կարող բացասական անդրադարձ ունենալ սպասարման գործընթացում ներգրավված ADC-ի աշխատակիցների վրա։ Ձեր նամակը կարող եք ուղարկել ruslan.filatov@adc.am հասցեին, կամ էլ մեր գրասենյակի հասցեով՝ ՀՀ, ք․ Երևան, Հ․ Քոչար 13/1”, - նշված է նամակում: