15:58 | 27.04.10 | Նորություններ | 2709

Մեկնարկել է Հ1 հեռարձակումը համացանցում

Երեւան/Մեդիամաքս/. "Հայաստանի հանրային հեռուստաընկերություն" ՓԲԸ-ն սկսել է համացանցում իր ծրագրերի հեռարձակումը:

“Արբանյակային հեռարձակմանը զուգահեռ, որը իրականացվում է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, մեր հայրենակիցները հնարավորություն ունեն Առաջին ալիքի ծրագրերը դիտել հետեւյալ հղումով http://armtv.com/online/eng/?live=1:

"Արարատ" մշակութային ալիքի համացանցային տարբերակը հասանելի է այս հղումով http://armtv.com/online/eng/?live=2 ”, - այսօր Մեդիամաքս-ին են հայտնել Հանրային հեռուստատեսությունում: