17:15 | 26.04.10 | Նորություններ | 2989

    Orange TV-ն սկսել է հեռարձակել Euronews-ը

    Երեւան/Մեդիամաքս/. Euronews լրատվական ալիքն արդեն հասանելի է Orange TV ծառայության միջոցով:

    Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, բաժանորդները կարող են դիտել հեռուստաալիքի ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն տարբերակները:

    Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ Orange-ն առաջարկում է Հայաստանում առաջին բջջային հեռուստատեսությունը, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլեւ 2G հեռախոսների միջոցով` պատկերի հստակության HD որակով:

    Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/mobile/services/entertainment/Orange-TV/ կայքէջում: