11:02 | 27.04.10 | Նորություններ | 2934
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն ամփոփել է մարտի 1-ին մեկնարկած «Հաջողության որսոորդները» պրոմո-նախագծի արդյունքները:
Նախագծի շրջանակներում, որը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբերի 5-ը, Telcell-ի հաճախորդները, ովքեր վճարային տերմինալների միջոցով վճարում են բջջային օպերատորների ծառայությունների դիմաց, կուտակում են վիրտուալ միավորնոր, որոնք հետո փոխանակվում են Samsung Duos բջջային հեռախոսների, 2 անձի համար շրջագայության եւ այլ մրցանակների: Վճարումների միավորները կուտակվում են ավտոմատ կերպով` վճարային գործարքի վերջում:
Ակցիայի առաջին 50 օրվա ընթացքում Telcell-ի յոթ հաճախորդներ ստացել են Samsung Duos բջջային հեռախոսներ:
Ընկերությունում նշել են, որ պրոմո-նախագիծը խթանել է Telcell-ի միջոցով կատարվող վճարումների ծավալի աճը: Մարտին Telcell-ի միջոցով կատարվել է 25%-ով ավել վճարում, քան փետրվարին:
Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 25-ը «Հաջողության որսոորդները» պրոմո-նախագծի ամենաակտիվ մասնակիցներին կտրվի երգիչ Գրիգորի Լեպսի` մայիսի 28-ին Երեւանում կայանալիք համերգի 2-ական տոմս:
Ապրիլի 26-ից պրոմո-ակցիայի մասնակիցները կարող են լրացուցիչ վիրտուալ միավորներ ստանալ` SMS ուղարկելով 1055 համարին եւ ցանկացած հաղորդագրության դիմաց ստանալ 10 լրացուցիչ միավոր` նախկին 5-ի փոխարեն:
«Հաջողության որսոորդները» պրոմո-նախագծի մանրամասները հասանելի են www.tel-cell.am կայքում: