11:38 | 23.04.10 | Նորություններ | 2735

Beeline-ը հիշատակի տուրք է մատուցել Արեւելյան Հայաստանի ազատագրման համար զոհված ռուս զինվորներին:

Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը աջակցել է Արեւելյան Հայաստանի ազատագրման համար առաջին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1801-1813թթ) զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված թխկիների պուրակի ստեղծմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունում, «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կամավորները Լոռվա մարզում տնկել են զոհված զինվորների թվին համապատասխան 114  ծառ:

«Որպես ռուս ազգի ներկայացուցիչ եւ հայ ազգի բարեկամ` հպարտ եմ, որ հենց մեր ընկերության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այս պուրակը կհիշեցնի մեր նախնիների փառավոր անցյալի մասին, կդառնա միասնության եւ մեր եղբայրական ժողովուրդների լուսավոր ապագայի  խորհրդանիշ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: