10:06 | 18.03.10 | Նորություններ | 3248

    Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը 2009թ. կազմել է 1,6 մլրդ դրամ

    Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ինտերնետային տիրույթում անկանխիկ վճարումների ծավալը 2009թ. կազմել է 5,5 մլրդ դրամ:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին բաժին է ընկնում 1,6 մլրդ դրամ: Մնացած 4 մլրդ դրամը ինտերնետում փոխանցվել է քարտից քարտ: