14:59 | 17.03.10 | Նորություններ | 4329

Orange Armenia-ն ներկայացրեց բջջային TV-ի ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր ներկայացրել է բջջային հեռուստատեսության ծառայությունը, որը թույլ է տալիս հեռախոսով դիտել 16 տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, պատկերի բարձր հստակության HD (High Definition) որակով բջջային հեռուստատեսության ծառայությունից կարելի է օգտվել Orange-ի 3G+ ցանցի ծածկույթում` 3G եւ 2G հեռախոսների միջոցով:

Orange-ի բոլոր ձայնային բաժանորդները կարող են Orange TV ծառայությանը միանալ անվճար` այցելելով wap.orangearmenia.am տիրույթ: Վճարումը կատարվում է միայն օգտագործված շարժական ինտերնետի ծավալի դիմաց` համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/mobile/services/entertainment/Orange-TV/ հասցեում: