11:15 | 12.03.10 | Նորություններ | 2948

Beeline-ի ռոումինգ-գործընկերների թիվը շարունակում է աճե

Երեւան/Մեդիամքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, այս տարվա ընթացքում Beeline ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ  եւ GPRS-ռոումինգ Վիետնամի, Եգիպտոսի, Գանայի, Իսրայելի, Քուվեյթի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների մի շարք օպերատորների հետ: Մարտի 11-ի դրությամբ ընկերության հաճախորդներին 3G ռոումինգը  հասանելի է աշխարհի 62 երկրի 86 օպերատորի ցանցում, GPRS-ռոումինգը` 80 երկրի 186 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 55 երկրի 95 օպերատորի ցանցում:

“Օպերատորների ցանկը, որոնց ցանցում մեր հաճախորդների համար հասանելի են ռոումինգի ծառայությունները, օրեցօր աճում է: Հայաստանում “ԱրմենՏել”-ը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար հանդիսանում է առաջատարը, եւ մենք շարունակում ենք աշխատել առաջատար դիրքերում մնալու համար` նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն մեր բաժանորդների համար”,- հայտարարել է  “ԱրմենՏել”-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ներկայումս “ԱրմենՏել”-ի ռոումինգ-գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: Ռոումինգ ծառայությունները հասանելի են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ մի շարք զբոսաշրջային նավերում եւ որոշ ավիաընկերությունների օդանավերում: