“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան
10:05 | 11.03.10 | Նորություններ | 3269
Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ բիզնեսում, ինչպես եւ սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը”:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Ոստիկանության ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:
“Քրտնաջան աշխատանքի եւ շարունակական կատարելագործման շնորհիվ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ձեռք է բերել ՀՀ բջջային շուկայի առաջատարի համբավը: Սակայն առաջատարի դիրքին հասնելը դեռ բավարար չէ: Բիզնեսում, ինչպես եւ սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը: Մեր դեպքում տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի դիրքը ձեռք է բերվում եւ պահպանվում սպասարկման որակի բարելավմանն ու նորարարությունների ներդրմանն ուղղված մշտական աշխատանքի շնորհիվ”,- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը: