09:59 | 11.03.10 | Նորություններ | 3111

    “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն իջեցրել է ինտերնետի սակագները հետվճարային բաժանորդների համար

    Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը հայտարարել է հետվճարային բաժանորդների համար ինտերնետի սակագների իջեցման մասին:

    Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, գների իջեցումը վերաբերում է “Մեր մեջ”, “Բիզնես ֆլեքսի” փաթեթների եւ “Բիզնես գործընկերներ” փաթեթի “Գործընկեր Ա”, “Գործընկեր Բ”, “Գործընկեր Գ”, “Գործընկեր Դ”, “Գործընկեր Ե”, “Գործընկեր Զ” եւ “Հատուկ գործընկեր” սակագնային պլանների բաժանորդներին:

    Առաջին ամսվա ընթացքում առաջին 5 ՄԲ-ի սակագինը կազմում է 50 դրամ, իսկ հաջորդ ՄԲ-երինը` 40 դրամ:

    “Կլասիկ”, “Կլասիկ սոլո” եւ “Կլասիկ ֆլեքսի” փաթեթների բաժանորդներն այժմ կարող են օգտվել առավել մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներից ավելի ցածր գներով:

    Բացի այդ, ակտիվացնելով “Գիշերային ինտերնետ” ծառայությունը, հետվճարային բաժանորդները գիշերային ժամերին կարող են օգտվել ինտերնետից ընդամենը 10 դրամ/ՄԲ սակագնով: