Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսավորել է «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանում բրայլյան այբուբենով վահանակների տեղադրումը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունում, տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված վահանակները ներկայացված են 5 լեզվով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն:

Ընկերությունում նշել են, որ Բրայլի գրատիպով վահանակներ կտեղադրվեն նաեւ Գառնիում, Գեղարդում, Ամբերդում, Արենիում, Նորավանքում, Նորատուսում, Խոր Վիրապի համալիրում եւ այլուր: