10:04 | 12.12.09 | Նորություններ | 3153

«ՎիվաՍել-ՄՏՍ» իջեցրել է շարժական ինտերնետի սակագները

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը սահմանել է շարժական ինտերնետի իջեցված սակագներ մի քանի
սակագնային պլանների բաժանորդների համար:

Մասնավորապես, սակագները իջեցվել են «Ալո մենք», «Մագնիս», «Բարբառ», «Համար 5» սակագնային պլանների եւ «Գիշերային ինտերնետ» ծառայության բաժանորդների համար:

Այսպես, «Ալո մենք», «Մագնիս» եւ «Բարբառ» սակագնային պլանների շրջանակներում ինտերնետի սակագինն այժմ կազմում է 65 դրամ/ՄԲ, «Համար 5» սակագնային պլանի շրջանակներում` 55 դրամ/ՄԲ, իսկ «Գիշերային ինտերնետ» ծառայությունից օգտվելիս բոլոր կանխավճարային բաժանորդների համար 1 ՄԲ-ի արժեքը կազմում է ընդամենը 25 դրամ/ՄԲ:

«Բջջային հեռախոսով ինտերնետից օգտվողների թիվն օրեցօր աճում է: Բջջային ինտերնետի սակագների այսպիսի նշանակալի իջեցման շնորհիվ մեր կանխավճարային բաժանորդներին ինտերնետից ավելի մատչելի սակագներով օգտվելու հիանալի հնարավորություն է ընձեռվում», - նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: