16:29 | 24.11.09 | Նորություններ | 3256

“Համակարգիչ բոլորի համար” փորձնական ծրագրի շրջանակներում ՀՀ-ում վաճառվել է ավելի քան 500 համակարգիչ

Երեւան /Մեդիամաքս/. “Համակարգիչ բոլորի համար” փորձնական ծրագրի շրջանակներում Հայաստանում վաճառվել է ավելի քան 500 համակարգիչ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր հայտնել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի գլխավոր մասնագետ Նորայր Վարդանյանը: Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ նախատեսվում է վաճառված համակարգիչների թիվը հասցնել 1500-ի:

“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի շրջանակներում Երեւանում գործում է վաճառքի երեք կետ (Unicomp, DOXX Computers եւ X-ART), Գյումրիում` մեկ (VEGA), Վանաձորում` երկու (LBF եւ VEGA):

Մինչեւ 2009թ. ավարտը կգործարկվի վաճառքի եւս 4 կետ:

2010թ. հունվարին կկայանա ծրագրի փորձնական մասի արդյունքների քննարկումը, որի հաստատման դեպքում կսկսվի հիմնական փուլը, որը նախատեսում է համակարգիչների վաճառք Հայաստանի ողջ տարածքում:

“Համակարգիչ բոլորի համար” ծրագրի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, Microsoft-ը, Hewlett Packard-ը եւ “Յունիկոմպը”: