09:25 | 10.11.09 | Նորություններ | 3057
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը հաստատում է, որ «Ինտերնետ հիմա» ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում հաճախորդները USB-մոդեմը կստանան ընդամենը 1 դրամով:
Ընկերության մամլո ծառայությունում հերքել են լուրերն այն մասին, թե մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում բաժանորդները պետք է կատարեն նաեւ 35 հազար դրամի դեպոզիտային վճարում:
Orange Armenia-ում պարզաբանել են, որ 35 հազար դրամը USB մոդեմի արժեքն է առանց ցանցին միանալու: Ընկերությունում նշել են նաեւ, որ այդ մոդեմն աշխատելու է միայն Orange Armenia-ի ցանցում:
«Ինտերնետ հիմա» (մինչեւ 7.2 Մբ/վրկ) ծառայությունն ունի երեք սակագնային պլան.
- ամսական գինը 9 հազար դրամ` 3Գբ թրաֆիք,
- ամսական գինը 11 հազար դրամ` 6Գբ թրաֆիք,
- ամսական գինը 20 հազար դրամ` 15Գբ թրաֆիք:
Եթե բաժանորդը սպառել է թրաֆիքի իր ամսական ծավալը, նա կարող է շարունակել օգտվել 128 կբ/վրկ արագությամբ անսահմանափակ ինտերնետից, կամ վճարել 6 հազար դրամ եւ ստանալ թրաֆիքի լրացուցիչ ծավալ` իր սակագնային պլանին համապատասխան: