16:55 | 02.10.09 | Նորություններ | 3715

Երեւանում բացվել է բարձր տեխնոլոգիաների Digitec Expo 2009 ամենամյա ցուցահանդեսը

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Վարչապետի մասնակցությամբ Երեւանում բացվել է բարձր տեխնոլոգիաների Digitec Expo 2009 ամենամյա ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով բացման արարողությանը` ցուցահանդեսի կազմակերպիչ, ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը կարող է լինել մի գործիք, որի շնորհիվ Հայաստանը կդառնա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի առաջատարներից մեկը:      

Ցուցահանդեսի բացմանը հանդես է եկել նաեւ Ericsson ընկերության փոխնախագահ Յան Քեմբելը եւ ողջունել է Հայաստանում նման միջոցառման կազմակերպման գաղափարը:

Յան Քեմբելը նշել է նաեւ, որ Ericsson-ը տեղական Ucom ընկերության հետ համատեղ մուտք է գործում հայկական շուկա` ներկայացնելով ՏՏ հեռուստատեսությaն եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Ucom-ի տաղավարում, արդեն հոկտեմբերից ընկերությունը պատրաստ է Երեւանի փոքր կենտրոնում մատուցել ՏՏ հեռուստատեսության եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Հաջորդ տարվա վերջին ընկերությունը մտադիր է մատուցել այդ ծառայությունները մայրաքաղաքի ողջ տարածքում: