Թոնի Այոմի
15:35 | 02.10.09 | Նորություններ | 3166
Երեւան /Մեդիամաքս/. Կիթարահար Թոնի Այոմին մտադիր է մի երգվերաձայնագրել լեգենդար Black Sabbath խմբի երգացանկից` Հայաստանի աղետի գոտում օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է այսօր Երեւանում` ուր գտնվում է Armenia Grateful 2 Rock (“Հայաստանը շնորհակալ է ռոքին”) նախագծի շրջանակներում:
Թոնի Այոմին ասել է, որ երեկ Սպիտակ եւ Գյումրի այցելելուց հետո նա հասկացել է, որ Հայաստանին դարձյալ օգնություն է անհրաժեշտ: Այոմին տեղեկացրել է, որ այդ ձայնագրության վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի Գումրիի երաժշտական դպրոցի շինարարությանը:
Պատասխանելով այն հարցին, թե որ երգի վերաձայնագրությունն է պատրաստվում իրականացնել` Թոնի Այիմին ասել է. “Հնարավոր է դա լինի Paranoid-ը, կամ մեկ այլ երգ”:
Armenia Grateful 2 Rock (Հայաստանը շնորհակալ է ռոքին) նախագծի շրջանակներում Երեւան են ժամանել նաեւ “Դիփ Փարփլ” խմբի վոկալիստ Իէն Գիլանը, “Ասիա” խմբի անդամ Ջոուֆ Դաունսը եւ ավստրիալական լեգենդար թենիսիստ Փեթ Քեշը:
Armenia Grateful 2 Rock նախագծի նպատակն է երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia նախագծի մասնակիցներին, որն իրականացվել է 20 տարի առաջ` 1989 թվին: Այն ժամանակ բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին:
Նախագիծը հնարավոր եղավ իրագործել ՀՀ Նախագահի Աշխատակազմի աջակցության, “Հայռուսգազարդ” ընկերության գլխավոր հովանավորության եւ BMI ավիաընկերության հովանավորության շնորհիվ: