12:16 | 28.09.09 | Նորություններ | 2613

Երեւանում սկսվել է “ՏՏ ամիսը”

Երեւան /Մեդիամաքս/. “Հաշվողական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ” (CSIT-2009) միջազգային գիտաժողովը բացվել է այսօր Երեւանում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտնել է, որ միջոցառումն անց է կացվում Հայաստանում “ՏՏ ամսվա” շրջանակներում: Նրա խոսքերով, գիտաժողովի թեմաները, մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունը շատ արդիական են Հայաստանի համար եւ կարող են աջակցել կառավարությանն առավել արդյունավետ որոշումներ ընդունելու հարցում:

Ներսես Երիցյանը նշել է, որ “ՏՏ ամսվա” շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ կանցնեն` ցուցահանդեսներ, գիտաժողովներ, մրցանակաբաշխություն, ՏՏ կենտրոնների բացում:

CSIT-2009 գիտաժողովում, որը կտեվի մինչեւ հոկտեմբերի 2-ը, մասնակցում են 200-ից ավելի մասնագետներ 62 երկրներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից եւ այլն:

Գիտաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ http://csit.am/2009 կայքում: