13:00 | 24.09.09 | Նորություններ | 3232
Երեւան /Մեդիամաքս/. “Սինտրոնիկս”-ը Երեւանում գրանցել է “Սինտրոնիկս Արմենիա” դուստր ընկերությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով “Սինտրոնիկս” ԲԲԸ մամլո ծառայությունը, նոր ընկերության հիմնական խնդիրը 2008 թվականին “Սինտրոնիկսի” տնօրինմանը հանձնված ակտիվների, այդ թվում` “Մարս” գործարանի եւ մի շարք հայաստանյան գիտահետազոտական ինստիտուտների կենտրոնացված կառավարումն է: “Սինտրոնիկս Արմենիա”-ի գործառույթների մեջ է մտնելու նաեւ ազատ տնտեսական գոտու կառավարումը, որը նախատեսվում է ստեղծել ռուսաստանյան ընկերության տնօրինման տակ անցած ձեռնարկությունների տարածքում:
“Սինտրոնիկսը” մտնում է “Սիստեմա” ԱՖԿ ընկերությունների խմբի մեջ, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 64%-ը: Այն Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում լուծումների առաջատար մատակարարներից մեկն է: