17:41 | 22.09.09 | Նորություններ | 2808

“ԱրմենՏելը” ողջունում է նոր դերակատարների մուտքը մեծածախ ինտերնետի շուկա

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ողջունել է նոր դերակատարների մուտքը մեծածախ ինտերնետի շուկա:

Նրա խոսքերով, որքան շատ նոր դերակատարներ ինտերնետ գնեն Հայաստանի սահմաններից դուրս, այնքան կնվազեն առքի գները “ԱրմենՏել” ընկերության համար:

Նա վստահություն է հայտնել, որ “մենք դուրս չենք մնա գործընթացների շրջանակներից, այլ առաջատարի դիրք կզբաղեցնենք”: Իգոր Կլիմկոն ընդգծել է նաեւ, որ աճող մրցակցության արդյունքում շահելու է վերջնական բաժանորդը: