11:54 | 22.09.09 | Նորություններ | 3300

Uriah Heep-ը Երեւանում միակ համերգով հանդես կգա հոկտեմբերի 16-ին

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային ճանաչում վայելող Uriah Heep ռոք-խումբն իր 40-ամյակին նվիրված համաշխարհային տուրնեի շրջանակներում Երեւանում միակ համերգով հանդես կգա հոկտեմբերի 16-ին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համերգը կազմակերպել են Vibrographus ընկերությունը, “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Արզնի” հանքային ջրերի գործարանը:

Համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերը վաճառվում են Մարզահամերգային համալիրի եւ Հայաստանի տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում բնակելի ֆոնդի վերականգնմանը:

Երեւանում Uriah Heep-ի համերգի տեղեկատվական գործընկերներն են Մեդիամաքսը եւ PanArmenian Media-ն: 

Համերգի հովանավորներն են BMI ավիաընկերությունը, “Մետրոպոլ” հյուրանոցը եւ “Բաոբաբ” ռեստորանը: