10:40 | 22.09.09 | Նորություններ | 2757
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հայտարարել է ծառայությունների միասնական ցանկի գործարկման մասին բոլոր կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:
Ինչպես հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այժմ *130# կոդը հավաքելիս հեռախոսի էկրանին հայտնվում է ծառայությունների ցանկը, ինչը թույլ է տալիս ընտրել անհրաժեշտ ծառայությունը եւ հետեւել հրահանգներին:
Նոր ցանկի շնորհիվ ծառայությունների կոդերը մտապահելու անհրաժեշտություն այլեւս չի լինի, նշել են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում: