14:45 | 28.08.09 | Նորություններ | 2938
Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դրական է գնահատել մեծածախ ինտերնետի գների նվազեցման մասին “ԱրմենՏել” ընկերության որոշումը:
Ռալֆ Յիրիկյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ “ԱրմենՏելի” այդ քայլը ինտերնետ պրովայդերներին եւ հեռահաղորդակցային ընկերություններին հնարավորություն կտա իրենց բաժանորդներին առաջարկել ավելի մատչելի սակագներ, ինչը կհանգեցնի սպառողների թվի ավելացմանը: