09:59 | 29.07.09 | Նորություններ | 3195

Mobbis ընկերությունը ազդարարել է SMS եւ WAP-push հաղորդագրությունների փոխանակման նոր ապրանքատեսակի թեստավորման մեկնարկը

Երեւան /Մեդիամաքս/. Mobbis ընկերությունը հայտարարել է իր MOBBIS SMS GATEWAY /www.freesmpp.net/ նոր ապրանքատեսակի անվճար բետա-թեստավորման մեկնարկի մասին:
 
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Mobbis-ում, ծրագիրն ապահովում է SMS եւ WAP-push հաղորդագրությունների փոխանակումը եւ դրանց ընդունման ու փոխանցման բազմաթիվ առանձին ալիքների միջեւ հաղորդակցություն հաստատելու հնարավորություն է ընձեռում: 

MOBBIS SMS GATEWAY-ը ներառում է համաժամանակյա աշխատանքի հնարավորություն SMPP եւ HTTP կապի ալիքներում: Ընկերությունում հայտնել են, որ ծրագիրը կարող է մշակել վայրկյանում մինչեւ 100 SMS հաղորդագրություն, միաժամանակ հանդես գալ ինչպես SMPP/HTTP-client, այնպես էլ SMPP/HTTP-server:

Համակարգը թեստավորվել է օրական ավելի քան 100 հազար SMS հաղորդագրությունների մշակման միջոցով, ունի հարմար բիլինգային համակարգ, իրական ժամանակի ռեժիմում վիճակագրության տրամադրման, ալիքների վիճակի համաժամանակյա դիտարկման, մեկ օրում մշակված հաղորդագրությունների հանրագումարային թվի e-mail ծանուցման համակարգեր:

MOBBIS SMS GATEWAY-ի վերջնական տարբերակը կթողարկվի 2010թ. սկզբից ոչ ուշ: