13:32 | 09.06.09 | Նորություններ | 3413
Երեւան /Մեդիամաքս/. “Այբ” կրթական հիմնադրամն ամփոփել է “Կենգուրու-2009” միջազգային մաթեմատիկական մրցույթի լրացուցիչ փուլի արդյունքները:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են հիմնադրամի մամլո ծառայությունում, լրացուցիչ փուլում հաղթող են ճանաչվել Երեւանի “Քվանտ” վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Տեփանյանը եւ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արմինե Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով, որ մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվել Հայաստանում, “Այբ” կրթական հիմնադրամի ղեկավարության որոշմամբ հունիսի 6-ին անցկացվեց լրացուցիչ մրցույթ լավագույն արդյունք ցուցաբերած 14 աշակերտների միջեւ:
Հայկ Տեփանյանը եւ Արմինե Հովհաննիսյանը “Կենգուրու 2009” մրցույթի այս տարվա հաղթող Էռնա Պետրոսյանի հետ միասին ամռանը կմեկնեն Ռումինիա` “Կենգուրու առանց սահմանների” (Kangourou Sans Frontieres) ամառային ճամբար: