16:48 | 05.06.09 | Նորություններ | 3409
Երևան /Մեդիամաքս/. Orange Armenia հեռահաղորդակցային ընկերությունը կսկսի բջջային կապի ծառայություններ մատուցել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:
Նրա խոսքերով, ներկայումս ընկերությունը կատարում է ցանցի կառուցման նախնական աշխատանքները: «Վստահ եմ, որ երրորդ օպերատորի փաստացի մուտքը հայաստանյան շուկա դրական ազդեցություն կունենա ինչպես կապի որակի, այնպես էլ ծառայությունների բազմազանության եւ գների վրա»,- ասել է նախարարը:
Գուրգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Orange Armenia-ի մեկնարկը կսկսվի 3G ծառայությունների մատուցումից, որոնք արդեն գոյություն ունեն գործող երկու օպերատորների մոտ: Նրա խոսքերով, Հայաստանում կա ամենաժամանակակից տեխնիկան, որը թույլ է տալիս տրամադրել բարձրորակ բջջային կապ: