15:20 | 05.06.09 | Նորություններ | 3452

«Այբ» հիմնադրամը լրացուցիչ մրցույթ կանցկացնի «Կենգուրու» մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցների միջեւ

Երևան /Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամն ավարտել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակից դպրոցների եւ մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունը Հայաստանի բոլոր մարզերում:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են «Այբ»-ի մամլո ծառայությունում, 570 դպրոցներ եւ 30 567 երեխաներ ստացել են հավաստագրեր, իսկ 945 դպրոցականներ արժանացել են մրցանակների:

Հիմնադրամի ղեկավարության որոշմամբ լրացուցիչ մրցույթ կանցկացվի մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած եւ 12 տարին լրացած մասնակիցների միջեւ, եւ արդյունքում երկու մրցանակակիրներ «Կենգուրու 2009»-ի հաղթող Էռնա Պետրոսյանի հետ կմեկնեն Ռումինիա` «Կենգուրու առանց սահմանների»  (Kangourou Sans Frontieres) միջազգային ամառային ճամբար: