10:09 | 02.06.09 | Նորություններ | 3186

«Евросеть»-ը երեւանյան սրահների մի մասը կփոխանցի Beeline-ին, իսկ մնացածը կփակի

Երևան /Մեդիամաքս/. «Евросеть»-ը Երեւանում գործող իր սրահների մի մասը կփոխանցի Beeline-ին, իսկ մնացածը կփակի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում ասել է «Евросеть»-ի նախագահ Ալեքսանդր Մալիսը:

«12 սրահների մի մասը մենք կփոխանցենք Beeline-ին` սպասարկման եւ sim-քարտերի վաճառքի գրասենյակների ստեղծման համար, իսկ մնացածը կփակենք: Մեզ համար դրանք հատուկ իմաստ չունեն. շուկան սեւ է, մենք չենք կարող «սեւ» կերպով աշխատել»,- ասել է նա: