11:07 | 29.05.09 | Նորություններ | 3340

I եռամսյակում «ԱրմենՏելի» հասույթն աճել է 24.7%-ով

Երևան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելի» (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.7%-ով` կազմելով  $57.09 մլն:
 
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, վկայակոչելով «Վիմպելկոմ» ԲԲԸ ֆինանսական եւ գործառնական արդյունքները, բջջային կապից «ԱրմենՏելի» հասույթն այս տարվա առաջին եռամսյակում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 29.9%-ով` կազմելով $23,03 մլն, ֆիքսված կապից` 21.4%-ով` կազմելով $34,06 մլն:

2008թ. IV եռամսյակի համեմատ «ԱրմենՏելի» ֆիքսված կապի գործառնական զուտ հասույթը եւ հասույթը ավելացել են, համապատասխանաբար, 2.8% եւ 7%-ով, իսկ բջջային կապի հասույթը կրճատվել է 2.8%-ով:

Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 7.5%-ով` կազմելով 481 հազ.: Շուկայի Beeline-ի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 29.4%-ով` կազմելով 19%:

Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) առաջին եռամսյակում կազմել է $15,3` 2008թ. առաջին եռամսյակի համեմատ ավենալալով 22.2%-ով: