14:51 | 27.05.09 | Նորություններ | 3527

“ԱրմենՏելի” GPRS-ռոումինգը հասանելի է 50 երկրներում

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ) հայտարարել է միջազգային ռոումինգի ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “ԱրմենՏելում”, այսուհետ Beeline-ի բջջային կապի բաժանորդները հնարավորություն ունեն միջազգային GPRS-ռոումինգից օգտվել Պորտուգալիայում, Սերբիայում եւ Բանգլադեշում, իսկ 3G-ռոումինգից` Եգիպտոսում:

“Մենք մշտապես ընդլայնում ենք մատուցվող ռոումինգ-ծառայությունների աշխարհագրությունը: Ժամանակակից տեխնոլոգիաներն իսկապես միավորում են աշխարհը, եւ մեր ընկերությունը հպարտանում է այդ գործընթացում իր ներդրումով”,- ասել է “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

“ԱրմենՏելի” GPRS-ռոումինգը հասանելի է աշխարհի 50 երկրներում, իսկ 3G-ռոումինգը` 16 երկրներում:

“ԱրմենՏելի” ռոումինգ-գործընկերների ընդհանուր քանակը, ներառյալ գլոբալ ռոումինգի ծառայությունները, ներկայումս կազմում է 470 օպերատոր աշխարհի 210 երկրներում: