16:29 | 26.05.09 | Նորություններ | 3617
Երեւան /Մեդիամաքս/. Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը եւ “ԱրմենՏել” ընկերությունը անցկացրել են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հերթական միջոցառումը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, “ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) օժանդակությամբ Երեւանի ավագ դպրոցների շուրջ 80 աշակերտներ մայիսի 25-ին այցելել են Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող` Հ. Թումանյանի տուն-թանգարան:
“ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հ. Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումներն ընթանում են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում:
“Մեզ համար առաջնահերթ են կրթությունը, Հայաստանի մշակույթի պահպանումն ու զարգացումը, եւ մենք ուրախ ենք մեծ բանաստեղծի հոբելյանի տոնակատարություններում ուժերի ներածի չափով ավանդ ներմուծելու համար”,- ասել է Անուշ Բեղլոյանը:
Այս տարվա ապրիլին “ԱրմենՏել” ՓԲԸ-ն եւ Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանը համագործակցության եւ գործընկերության մասին հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակներում անց է կացվել “Հիշենք մեծ պոետներին” մրցույթը` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակին առթիվ անցկացվող միջոցառումներին: