15:45 | 20.05.09 | Նորություններ | 3517

ՀՊՏՀ ուսանողները փորձ ձեռք կբերեն “Վիվասել-ՄՏՍ”-ում

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ ուսանողները պրակտիկա կանցնեն “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունում:

Ինչպես այսօր նշել է ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը, “մենք շահագրգռված ենք նաեւ “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հրավիրել մեր համալսարանում դասավանդելու, դասախոսություններ կարդալու եւ դիպլոմային աշխատանքներ ղեկավարելու”:

Այսօր հանդես գալով ՀՊՏՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը` Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ “Վիվասել-ՄՏՍ”-ը մեծ նշանակություն է տալիս կրթությանը եւ հետաքքրված է նոր կադրերով: Միաժամանակ, նկատել է նա, այս տարի ընկերությունը նոր աշխատակիցներ չի ընդունելու` կապված տնտեսական ճգնաժամի արդյունքում եկամուտների կրճատման հետ:

Ռալֆ Յիրիկյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ընկերությունը հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել նոր աշխատակիցների, որոնց թվում կլինեն նաեւ ՀՊՏՀ-ի շրջանավարտներ: